«Ժողովուրդ». Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը շուտով կուղարկվի դատարան
Օրվա մամուլ
08:57 14/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը շուտով կուղարկվի դատարան

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի դեմ իշխանության յուրացման առիթով հարուցված քրեական գործով։ Առաջիկայում պաշտպանական կողմերին կկանչեն կոմիտե և կհայտնեն նախաքննության ավարտի և գործը դատարան ուղարկելու մասին։

Նշենք, որ քրեական գործով անցնող մեղադրյալների կալանքը օրերս դարձյալ երկարաձգվեց։

Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. վերջիններիս որոնում են արդեն շուրջ 5 ամիս»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Ժողովուրդ». Ռուստամ Գասպարյանի եղբոր գործը շուտով կուղարկվի դատարան