Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է իտալական Corriere della Sera թերթի տարածած այն լուրերը, որ ինքը մեկնել է Դուբայ գնումներ կատարելու։
Աղբյուրը գրել է, որ պատժամիջոցների ներքո հայտնված Ռուսաստանից նա գնում է Դուբայ գնումների ու շարունակում է կրել հայտնի բրենդների հագուստ։
Զախարովան շնորհակալություն է հայտնել իտալական պարբերականին ռուսական արտադրության հագուստը «սուպեր բրենդ» որակելու համար, քանի որ ըստ նրա, ինքն այժմ կրում է միայն ՌԴ-ից գնված ապրանքներ։
«Կյանքումս ոչ մի անգամ շոփինգի չեմ գնացել Իտալիա կամ այլ երկիր։ Ուրիշ հետաքրքրություններ ունեմ՝ կինո, գրականություն, պոեզիա, դիզայն, բայց ոչ շոփինգ»,-ասել է նա։
Զախարովն նշել է, որ մի քանի անգամ է եղել Դուբայում, բայց իր այցերը եղել են աշխատանքային։
«Հասկանում եմ, իմ ոճը ձեզ դուր է գալիս։ Հույս ունեմ, տղամարդկություն կգտնեք ու կհայտարարեք, որ հրապարկումը կեղծ է, կհերքեք»,-ասել է նա։