Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Փաշինյանը հրահանգել է մինչև Գյումրու ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ Գյումրիում մարտին կայանալիք ընտրություններին ՔՊ-ն հաղթելու է: ArmLur.am-ը հայտնել էր, որ հինգշաբթի օրը ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն մեկնելուց ժամեր առաջ հավաքվել և քննարկել են Գյումրիում կայանալիք ընտրությունները:
ՔՊ նիստի «գլխավոր դերակատարներից» մեկը համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանն է եղել, որը վստահեցրել է՝ իրենից հասանելիք ամեն ինչ անում է, հանդիպում է քաղաքացիների հետ, շահում նրանց վստահությունը, որ ընտրվի:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամները, անգամ Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն է եկել Երևան՝ ՔՊ նիստին մասնակցելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի մասը անհանգստություն է հայտնել, որ իսկապես թեժ մրցակցություն է սպասվում, քանի որ մյուս թեկնածուները՝ Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան նույնպես մեծ հեղինակություն ունեն Գյումրիում: Չնայած այս անհանգստություններին՝ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին, թե խոչընդոտներ կլինեն, բայց ամեն ինչ լավ կլինի: Ուղղակի հրահանգել է մինչև ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։