Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի հաղթող
Աշխարհում
20:56 16/02/2025
Աշխարհ

Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի հաղթող

Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Կրասնոյարսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի մենասահքի եզրափակչում դարձավ լավագույնը։

Երկու ծրագրերի ընդհանուր գնահատականի հիման վրա մարզիկը ստացել է 238,79 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալինա Գորբաչովան (224,36), երրորդը՝ Աննա Ֆրոլովան (221,89):

Պետրոսյանը 17 տարեկան է։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանը երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչի հաղթող։ Նա Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Placeholder
Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի հաղթող