Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆեյսբուքի օգտատերերը տեսագրություն են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է բեզոարյան այծն ազատ շրջում Երևանի կենտրոնի բանուկ փողոցներից մեկի հարևանությամբ։
Հիշեցնենք, որ բեզոարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում;
Բեզոարյան այծ կա Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Տարածված են դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բեզոարյան այծ պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։