Երևանում շրջող բեզոարյան այծի պատմությունը
11:10 17/02/2025

Երևանում շրջող բեզոարյան այծի պատմությունը

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ բեզոարյան այծն ազատ շրջում է Երևանի փողոցներում։

Երևանի կենդանաբանական այգուց Panorama.am-ին հայտնեցին, որ տեսանյութը հին է, այն արվել է անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբերին։

Կենդանին փախել էր կենդանաբանական այգուց, սակայն նույն օրն էլ վերադարձվել է։ Դեպքի մասին տեղյակ են և ՆԳՆ ոստիկանությունը, և փրկարար ծառայությունը։

Placeholder
Երևանում շրջող բեզոարյան այծի պատմությունը