Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինական հակամարտության կարգավորման մասին դեռ շատ վաղ է խոսել. Հայկ Այվազյան
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը գրում է.
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբայում կայանալիք բանակցությունները ուղղված են լինելու առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը և ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման ՀՆԱՐԱՎՈՐ բանակցությունների նախապատրաստմանը։
Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ եթե Եվրոպան ձգտելու է հասնել հակամարտության սառեցմանը, ապա նա տեղ չունի բանակցությունների սեղանի մոտ։
Այնպես որ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին դեռ շատ վաղ է խոսելը»։