Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յուրի Սաքունցը դարձավ աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով
Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում վստահ հաղթանակ տարավ չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի
բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի
նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտն անցավ լարված
պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։
Սաքունցը ցուցադրեց վերահսկված մարտավարություն՝ առավելություն ստանալով առաջին իսկ ռաունդից։ Չնայած մրցակիցը փորձառու էր և դիմադրեց մինչև վերջին պահը, նրա պաշտպանությունը չդիմացավ Սաքունցի ուժեղ հարվածներին։ Հաղթանակից հետո Յուրի Սաքունցն իր հաղթանակը նվիրեց հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ իմաստ։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին կողքիս։ Այս հաղթանակը միայն իմը չէ, այն պատկանում է իմ ազգին, իմ թիմին ու բոլոր նրանց, ովքեր պայքարում են արդարության համար»,- նշեց Յուրին։
Յուրի Սաքունցը մարզիկ է, որի անունը վաղուց ընդգրկվել է սպորտի պատմության էջերում։ Նա
ուժային եռամարտի կրկնակի աշխարհի չեմպիոն է, ինչպես նաև բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի
առաջնությունների հաղթող։ Բացի այդ, նա նվաճել է համաշխարհային ձեռնամարտի և Եվրոպայի
ուժային ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսները։ Նրա բացառիկ նվաճումները վավերացվել են Գինեսի
ռեկորդների գրքում՝ ութ անգամ արժանանալով համաշխարհային ճանաչման։
(1).jpg)