Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Series A պաշտոնական մրցաշարի բրոնզե մեդալակիր
Սպորտ
19:45 17/02/2025
Հայաստան

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Series A պաշտոնական մրցաշարի բրոնզե մեդալակիր

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Series A պաշտոնական մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից։

«Հայկական կարատեի բարձր նվաճումները շարունակվում են։ Կիպրոսի Լառնակա քաղաքում փետրվարի 14-16-ին տեղի ունեցած՝  WKF Karate1 Series A - Larnaca 2025 պաշտոնական մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթելով 5 մենամարտ՝ -75կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը։
Նշենք, որ Series A մրցաշարում Հայաստանն առաջին անգամ  է մեդալ նվաճում։
Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում նորանոր ձեռքբերումներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Series A պաշտոնական մրցաշարի բրոնզե մեդալակիր