Էրդողանը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին
Քաղաքական
23:08 18/02/2025
Աշխարհ

Էրդողանը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի համար շատ կարևոր են հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և Անկարան միշտ հարգանքով է վերաբերվել դրանց։

«Հետագա գործընթացում մեզ համար հատկապես կարևոր է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նրա ինքնիշխանությունը նույնպես անփոխարինելի է մեզ համար»,-հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։

Placeholder
Էրդողանը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին