«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր՝ ջախջախել երկրորդ նախագահի ասուլիսը
Օրվա մամուլ
09:12 18/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր՝ ջախջախել երկրորդ նախագահի ասուլիսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մյունխենում անվտանգության համաժողովին անպտուղ մասնակցությունից հետո, զգալով, որ այդ այցն էլ լուրջ դիվիդենտներ չբերեց, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր՝ ջախջախել ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը: Սակայն ինքը ձևացնում էր, թե իբր չի նկատում Քոչարյանին և իր էջում մանկապարտեզների հիմնանորոգման, 2010 թ. էժանագին «Ռենջ Ռովեր» մեքենա հետ բերելու մասին գրառումներ էր անում, ինչը դաժան ծաղրի էին ենթարկում իր հետևորդները։

Իսկ ՔՊ-ականները որոշել էին լրագրողների «հացը խլել» ձեռքներից և մեկը մյուսին հերթ չտալով՝ պատգամավոր, ավագանի, շարքային ՔՊ-ական, սորոսական, արևմտամետ, մեկնաբանում-սղագրում էին Քոչարյանի ասածները՝ մատնելով շեֆի ցայտնոտը: Ինչ վերաբերում է ասուլիսին, ապա Ռոբերտ Քոչարյանը դրանով ազդարարեց նախընտրական փուլի մեկնարկի և այդ գործընթացին իր անմիջական մասնակցության մասին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր՝ ջախջախել երկրորդ նախագահի ասուլիսը