Թրամփը Զելենսկուն անվանել է «առանց ընտրությունների բռնապետ»
Քաղաքական
21:35 19/02/2025
Աշխարհ

Թրամփը Զելենսկուն անվանել է «առանց ընտրությունների բռնապետ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ», ով կարող է կորցնել իր երկիրը, եթե քվեարկություն անցկացվի Ուկրաինայում։ Նման բովանդակությամբ հրապարակում է հայտնվել  Truth Social սոցիալական ցանցի նրա էջում։

«Բռնապետ առանց ընտրությունների, Զելենսկին ավելի լավ է շտապի, հակառակ դեպքում նրան ընդհանրապես երկիր չի մնա։ Միևնույն ժամանակ, մենք հաջողությամբ բանակցում ենք Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ, ինչը բոլորը ընդունում են, որ  միայն «ԹՐԱՄՊ»-ը, և Թրամփի վարչակազմը կարող է անել»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրել է Թրամփը։

Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, որպեսզի Կիևը կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշը նվազել է մինչև 4 %։

Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, Վլադիմիր Զելենսկին ասել է, որ նա ընկել է «ռուսական ապատեղեկատվության» ազդեցության տակ։ Զելենսկին նշել է, որ, ըստ սոցիոլոգիական հարցումների, իր վստահության վարկանիշը 57% է։

Placeholder
Թրամփը Զելենսկուն անվանել է «առանց ընտրությունների բռնապետ»