Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում հայտնաբերել են «Թումո»-ի աշխատակցի մшրմինը
Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, ջրասուզակը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը։
15։30-ի սահմաներում ջրասուզակները գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմինը և այն դուրս են բերել:
Դեպքի փաստով Մաշտոցի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոտղեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:
Մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք.-ն է, ով աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում»,-հայտնում է shamshyan.com-ը։