Գազայում Կարմիր Խաչին է հանձնվել 4 իսրայելցի պատանդների` մոր ու երեխաների մարմինները
Քաղաքական
15:28 20/02/2025
Աշխարհ

Գազայում Կարմիր Խաչին է հանձնվել 4 իսրայելցի պատանդների` մոր ու երեխաների մարմինները

Իսրայելին են հանձնվել 32-ամյա Շիրի Բիբասի և նրա երկու որդիների՝ Արիելի և Կֆիրի աճյունները, ովքեր առևանգման պահին համապատասխանաբար 4 տարեկան և 9 ամսական են եղել։ ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է նաև Օդեդ Լիֆշիցի մարմինը, ով գերեվարվել էր 83 տարեկանում։

Ենթադրվում է, որ դրանք 32-ամյա Շիրի Բիբասի և նրա երկու որդիների՝ Արիելի և Կֆիրի մասունքներն են, ովքեր առևանգման պահին համապատասխանաբար 4 տարեկան և 9 ամսական են եղել: Երկար ժամանակ նրանց բոլորը մահացած էին համարում, և Բիբասների ընտանիքը դարձավ Խան Յունիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ազգի տառապանքների մարմնացումը:

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ չորսն էլ սպանվել են իրենց պահակախմբի հետ միասին իսրայելական ավիահարվածների ժամանակ: Երբ Կարմիր խաչի մեքենաները ժամանել են Գազայի հատվածի համապատասխան վայր, զինյալները չորս սև դագաղներ են դրել բեմի վրա, որը շրջապատված էր պաստառներով, որից մեկը վարչապետ Նեթանյահու պատկերն էր՝ որպես վամպիր:

Placeholder
Գազայում Կարմիր Խաչին է հանձնվել 4 իսրայելցի պատանդների` մոր ու երեխաների մարմինները