Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մանե Թանդիլյանը դեսպանների ուշադրությունը հրավիրում է Ռուբեն Վարդանյանի հայտարարության վրա
«Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին՝ ուշադրություն հրավիրել Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի կողմից միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությանը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի,
որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ»,-տեղեկացրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա ընդգծել է՝ միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։
«Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»,-նշել է նա։