Մանուկ Բարսեղյանը նշանակվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտոր
Կրթություն, գիտություն
14:25 20/02/2025
Հայաստան

Մանուկ Բարսեղյանը նշանակվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտոր

«Խորհրդի 18 ներկա անդամներն էլ գաղտնի քվեարկությամբ կողմ են քվեարկել Բարսեղյանի թեկնածությանը»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները

Նա նշեց, որ ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանն էր եղել

Նոր ընտրված ռեկտորը հայտարարեց, թե իր փորձը և գիտելիքները կներդնի՝ համալսարանում բարձր մակարդակի գիտահետազոտական և նախագծային աշխատանքներ իրականացնելուն:

«Ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ համալսարանը բոլորովին վերջերս դարձել է Եվրոպական ճարտարապետության ասոցիացիայի լիիրավ անդամ: Այդ ասոցիացիայում լիիրավ անդամներ են մեծ հեղինակություն ունեցող բազմաթիվ համալսարաններ: Դրանցից կառանձնացնեի Մյունխենի տեխնիկական համալսարանը, որի հետ Ակադեմիական քաղաքի շրջանակում ունենք համագործակցություն»,- ասաց բարսեղյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել Եղիազար Վարդանյանի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո:

 

Placeholder
Մանուկ Բարսեղյանը նշանակվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային հիմնադրամի ռեկտոր