Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների պահանջարկն աճել է գրեթե մեկ երրորդով. Avito Services
Տնտեսություն
16:12 20/02/2025
Տարածաշրջան

Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների պահանջարկն աճել է գրեթե մեկ երրորդով. Avito Services

Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը և ասիական երկրները դարձել են ռուսների համար միջազգային բեռնափոխադրումների ամենապահանջված ուղղությունները։ Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների պահանջարկը մեկ ամսվա ընթացքում աճել է գրեթե 1/3-ով։ Այդ մասին  «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Avito Services հարթակի մամուլի ծառայությունից։

Ըստ վերլուծաբանների՝ այս տարվա փետրվարին ռուսաստանցիների պահանջարկը միջազգային բեռնափոխադրումների նկատմամբ այս տարվա հունվարի համեմատ աճել է 4%-ով։

Միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ամենամեծ հետաքրքրությունը նկատվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Մեկ ամսվա ընթացքում այս ուղղությամբ բեռների առաքման ծառայությունների պահանջարկն աճել է 28%-ով։ Տնտեսվարողները, նշելով պահանջարկի աճը, այս տարվա փետրվարին սկսեցին 106%-ով ավելի հաճախ առաջարկել իրենց ծառայությունները։

Placeholder