Էրիկ Ալեքսանյանը մանրամասնել է՝ ինչու է թողնում փաստաբանի գործունեությունը
Իրավունք
17:14 21/02/2025
Հայաստան

Էրիկ Ալեքսանյանը մանրամասնել է՝ ինչու է թողնում փաստաբանի գործունեությունը

Հայտնի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է որոշ ժամանակով  որպես փաստաբան իր գործունեությունն ավարտելու մասին։

«Սակայն սա հրաժեշտ չէ, այլ նոր սկզբի սկիզբ։ Մնում եմ նույն իրավունքի ջատագովը, նույն սկզբունքների հետևորդը, պարզապես այլ ձևաչափով»,-օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։

Այսօր փաստաբանը որոշ փակագծեր է բացել.

«Անհրաժեշտ եմ համարում պարզաբանել մեկ հանգամանք ևս. իսկապես ես անչափ շատ եմ սիրում փաստաբանի գործունեությունը: Որպես փաստաբան հանդես գալը, որպես պաշտպան հանդես գալը, պայքարելն իրավունքների և շահերի պաշտպանության համար, լինել դատարանում թոհուբոհի մեջ, չի կարող փոխարինվել որևէ այլ գործունեության հետ:

Միաժամանակ պետք է ուղիղ ասեմ, իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ այսպես թե այնպես ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել: Այդ դադարը կարևոր է անկախ նրանից ես կարդարացվեմ, թե բողոքարկման գործընթացում կլինեմ: Այն ինձ հնարավորություն կտա գիտելիքներս կատարելագործելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ եռանդով վերադառնալու»։

Placeholder
Էրիկ Ալեքսանյանը մանրամասնել է՝ ինչու է թողնում փաստաբանի գործունեությունը