Ստամբուլի իշխանությունները ձյան տեղումների պատճառով չեղարկել են դպրոցներում դասերը
Աշխարհում
10:11 21/02/2025
Աշխարհ

Ստամբուլի իշխանությունները ձյան տեղումների պատճառով չեղարկել են դպրոցներում դասերը

Ստամբուլի իշխանությունները ձյան տեղումների պատճառով չեղարկել են դասերը քաղաքի դպրոցներում, արգելել են մոտոցիկլետով առաքիչներին օգտվել ճանապարհներից, հարյուրավոր չվերթներ չեղարկվել են եղանակային պայմանների պատճառով։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Լրատվական գործակալությունը նշում է, որ այս շաբաթ Ստամբուլում ձնակույտեր կարող են առաջանալ չորսօրյա ձյան տեղումների և «սիբիրյան» ցիկլոնի ազդեցության տակ ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով։

Օդերևութաբաններն ասում են, որ որոշ շրջաններում արդեն ձևավորվել է կայուն ձնածածկ, որոշ հատվածներում ձյունն անմիջապես հալվել է, սակայն ուրբաթ օրը ձյունը կրկին ծածկելու է ամբողջ քաղաքը։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ հինգշաբթի և ուրբաթ օրերին քաղաքի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները փակ կլինեն, իսկ համալսարանները անհատապես կորոշեն չեղյալ հայտարարելը։ Պետական մարմինների աշխատակիցները, հաշմանդամները, վետերանները, հղի կանայք և մինչև ութ տարեկան երեխաների մայրերը ազատվում են աշխատանքից։
 

Placeholder
Ստամբուլի իշխանությունները ձյան տեղումների պատճառով չեղարկել են դպրոցներում դասերը