Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ցուցարարները երթով անցել են Փարիզի կենտրոնով` վանկարկելով՝ «Մակրոն, հրաժարական տվեք», «Մակրոն, քո պատերազմում պայքարիր մենակ «Frexit»։
Նրանք նաև պաստառներ են ունեցել «Դադարեցրե՛ք ՆԱՏՕ», «Հանուն խաղաղության» և այլն:
Երթը կազմակերպել է «Հայրենասերներ» կուսակցությունը՝ առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի գլխավորությամբ։ Նրա կարծիքով, ԵՄ-ից դուրս գալը Ֆրանսիային թույլ կտա պաշտպանել իր ազգային շահերը։
Ցույցի ընթացքում Ֆիլիպոն պատռել է ԵՄ դրոշը։