USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
Աշխարհում
09:43 24/02/2025
Աշխարհ

USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ գիշերվա ընթացքում ադմինիստրատիվ արձակուրդի կդրվի։ CNN-ի փոխանցմամբ,  աշխատակիցները տեղեկացվել են էլեկտրոնային փոստի միջոցով։

Ամերիկյան Արտաքին Ծառայությունների Ասոցիացիան (AFSA),  որը USAID-ի անձնակազմը ներկայացնող արհմիություններից մեկն է, հայտարարել է. «Խորապես հիասթափված ենք մեր նվիրված պետական ​​ծառայողներին անորոշ վիճակում պահելու վարչակազմի հապճեպ և կոպիտ որոշումից»։

Արհիմության ղեկավար Թոմ  Յազդգերդին նաև նշել է,  որ աշխատակիցները նշել են, թե ինչպես են այս անխոհեմ ընտրությունները և իրենց ուղղված ապամարդկայնացնող հռետորաբանությունը անասելի վնաս պատճառել իրենց անձնական և մասնագիտական կյանքին։

Placeholder
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի