Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
Մշակույթ
18:00 24/02/2025
Հայաստան

Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան

«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են ազգային, սովետական  ֆիլմերի վրա, որոնք ցույց էին տալիս  հաղթանակ ֆաշիզմի նկատմամբ, հայրենասիրություն, հայրենիք համար գնալ...»,- ասուլիսում ասաց «Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում Վազգեն Սարգսյանի կերպարը մարմնավորված դերասան Խորեն Լևոնյանը։

Նա ցավով նշեց, որ երևի «Մի վախեցիր»-ից և ևս մեկ-երկու ֆիլմից բացի, ոչինչ չեն նկարահանել։

«Գուցե  հասարակությունը չի պահանջել։ Կարելի է  այդպես ասել, բայց պահանջում են այլ բաներ, որոնք տեսնում ենք հիմա։ Փոքրիկ բաների վրա պահանջներ կան, բայց  դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում։

Ես միշտ արտահայտվել եմ՝ ունենք մարդիկ, որոնք ինչ-որ բան են արել այս ազգի համար, շատ կարևոր, կարելի է իրենց մասին պատմել թեկուզ սերիալային, թեկուզ մեկ ֆիլմի ձևաչափով։  Պետք է նրանց մասին խոսել, պետք է նրանց ճանաչել, այդ մարդիկ  հոգի են դրել մեր ազգի համար, ինչ-որ բան են արել։ Ու շատ հետաքրքիր պատմություններ են բոլորը, իսկ մենք ընկել ենք հորինված բաների հետևից։ Ինձ էլ եմ ասում, չեմ առանձնացնում  ինձ կինոարտադրողներից, բայց հիմնականում փորձում եմ անել այնպիսի ֆիլմեր, ներկայացումներ, հաղորդումներ, որոնք մեր մասին են, մեր խնդիրների, ելքերի մասին։  Իրար հանդեպ անհանդուրժող ենք դարձել»,- ասաց Խորեն Լևոնյանը։

Placeholder
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան