Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Քաղաքական
11:47 25/02/2025
Հայաստան

Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես նաև մի քանի տասնյակ նավեր։

RBC-ի փոխանցմամբ, ցանկում մասնավորապես ներառվել են S7 ավիաընկերության  հիմնադիր Վլադիսլավ Ֆիլևը, «Ռոսնեֆթ»-ի նախկին ղեկավար, Անկախ նավթագազային ընկերության ղեկավար Էդուարդ Խուդայնատովը։ Նա դեռ 2022-ի հունիսից գտնվում է ԵՄ պատժամիջոցների ներքո։

Պատժամիջոցների ցանկում է ներառված նաև գործարար, «Նովապորտ» օդանավակայանների ցանցի սեփականատեր Ռոման Տրոցենկոն։

Տրոցենկոն հանդիսանում է  նաև որպես AEON կորպորացիայի հիմնադիր, սեփականատեր, այն գործում է  հանքարդյունաբերության, տրանսպորտի և քիմիական արդյունաբերության ոլորտներում: 2023 թվականի դեկտեմբերին նա վաճառեց իր վերահսկիչ փաթեթը։ Տրոցենկոյի որդին՝ Գլեբը, նույնպես հայտնվել է պատժամիջոցների ներքո։

Նշվում է, որ ցանկում ներառված անձանց արգելվում է մուտք գործել Միացյալ Թագավորություն, նրանց՝  Մեծ Բրիտանիայում գտնվող ակտիվները ենթակա են սառեցման, և նրանց արգելվում է ծառայություններ ստանալ բրիտանացիներից:

Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունը սահմանափակումների այս նոր փաթեթն անվանել է ամենախոշորը  Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Այն հրապարակվել է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած մարտերի երրորդ տարելիցի օրը։

Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՄՄԿ) փաստացի սեփականատերն է։ Չնայած կոմբինատն ավելի վաղ հայտնել էր ընկերության բաժնետերերի կազմի «փոփոխության» մասին, լրատվամիջոցները համացանցում պարզ որոնման արդյունքում պարզել էին, որ Սվետլանա Երշովան, որին օտարվել էին բաժնետոմսերը, միշտ եղել է Ռոման Տրոցենկոյի կորպորացիաների անդամ, զբաղերել ղեկավար պաշտոններ:

Placeholder