«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
Օրվա մամուլ
08:59 25/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցելու են նաև գործադիրի ներկայացուցիչներ` նախարարներ, կառավարությանն առընթեր կառույցների ղեկավարներ և այլն:

Հանդիպումը նախաձեռնել է ՔՊ խմբակցությունը, ինչի մասին ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր:

ԱԺ նստաշրջանից առաջ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները քննարկելու են առաջիկա անելիքները, Փաշինյանը ներկայացնելու է արտերկրյա վերջին այցերի արդյունքները, ձևակերպելու է առաջիկա անելիքների մասին պատկերացումներ, որ ՔՊ-ականները «գծից չշեղվեն»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ