Սարիկ Մինասյան, վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում. Զոհվածի մայր
Քաղաքական
23:12 26/02/2025
Հայաստան

Սարիկ Մինասյան, վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում. Զոհվածի մայր

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով Գյումրիի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին, գրում է. «Սարիկ Մինասյան, խոսքս ուղղում եմ քեզ. վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում ու նայես տղերքի նկարներին ու իմ աչքերին, ասես՝ ով չի կռվել։ Էդ դուք չեք կռվել, վիժվածքներ։ Եթե համարձակություն ունես»։ Լուրը հայտնում է yerevan.today-ը։

Այսօր ՔՊ-ական Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում Արցախի մասին «Մեդիահաբի» հարցին ի պատասխան՝ Արցախի կորսստի համար մեղադրել է բոլորին չկռվելու մեջ։

«Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»։

Հարցին՝ բա այդքան զոհ որտեղի՞ց, որ չենք կռվել, Սարիկ Մինասյանը պատասխանել է. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։

Placeholder
Սարիկ Մինասյան, վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում. Զոհվածի մայր