Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը: Այս մասին ասվում է Wall Street Journal թերթի հրապարակման մեջ՝ վկայակոչելով Altrata ընկերության կազմած բացառիկ վարկանշային ցուցակին։
Համաձայն 24 կետից բաղկացած վարկանիշի՝ Մասկը, որի կարողությունը 2025 թվականի փետրվարի դրությամբ գնահատվում է 419,4 միլիարդ դոլար, աշխարհի ամենահարուստ մարդն է։
Նրանից բացի վարկանիշում ընդգրկվել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (263,8 միլիարդ դոլար), ֆրանսիական LVMH շքեղ ապրանքներ արտադրողի սեփականատեր Բեռնար Արնոն (238,9 միլիարդ դոլար), ամերիկյան ծրագրային ապահովման արտադրող Oracle Corporation-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (237 միլիարդ դոլար), Meta Corporation-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը (220,8 միլիարդ դոլար): Վեցերորդ տեղում է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը՝ 160,5 միլիարդ դոլար կարողությամբ:
Wall Street Journal-ը գրում է, աշխարհի 24 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կազմում է 3,3 տրիլիոն դոլար։ Ընդ որում, նրանցից 16-ի կարողությունը գերազանցում է 100 միլիարդ դոլարը։