Հայաստանը և  ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի և  լրջագույն մարտահրավերների առջև. Հակոբ Տեր-Խաչատրյան
Քաղաքական
15:44 26/02/2025
Հայաստան

Հայաստանը և ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի և լրջագույն մարտահրավերների առջև. Հակոբ Տեր-Խաչատրյան

«ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը գումարվում է Հայաստանում հայրենիքի համար այս բախտորոշ օրերին»,- ժողովում ունեցած ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և ներազգային խորքային վերափոխումների ներկա փուլում Հայաստանը և  ողջ հայությունը կանգնած են ճգնաժամի և  լրջագույն մարտահրավերների առջև։

Հակոբ Տեր-Խաչատրյանի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը դարձել են ինքնավստահ, ամրաբարտավան, ինչպես միշտ անզիջող մեր նկատմամբ։

«ՀՅԴ-ն պատրաստակամ է համագործակվել բոլոր ուժերի հետ, որոնք կիսում են մեր  մոտեցումներն ու պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»,- ասաց նա։ 

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյությում։ 
 

Placeholder