Հնդկաստանում այսօր ավարտվեց աշխարհի ամենամեծ կրոնական փառատոնը
Աշխարհում
12:54 26/02/2025
Աշխարհ

Հնդկաստանում այսօր ավարտվեց աշխարհի ամենամեծ կրոնական փառատոնը

Այսօր ավարտվեց աշխարհի ամենամեծ կրոնական հավաքը, որն անցկացվում է Հնդկաստանում։ Այն մեկնարկել էր հունվարի 26-ից։

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Պրայագրաջ բնակավայրը հյուրընկալել է մի քանի հարյուր միլիոն մարդկանց,  որոնք  նշել են Maha Kumbh փառատոնը։

Այն նշվում է 12 տարին մեկ անգամ։ Այս անգամ փառատոնին մասնակցել է մոտ 600 մլն մարդ։  Հինդուական հավատքի հետևորդները վրաներ են տեղադրում գետի մոտ, ապա մակույկներով կամ առանց դրանց մտնում գետն ու լողանում դրա  ջրերում՝ չնայած բազմաթիվ զգուշացումներին, որ գետի ջրերը մաքուր չեն, իսկ գերբնակեցումը հղի է լրջագույն հետևանքներով։

CNN-ի փոխանցմամբ, անցած ամիս Հնդկաստանի Շրջակա միջավայրի նախարարության մաս կազմող Կենտրոնական աղտոտման և վերահսկման խորհրդի (CPCB) զեկույցն արձանագրել էր, որ Գանգես և Յամունա գետերում հայտնաբերել է կոլիֆորմ ֆեկալ բակտերիաների բարձր մակարդակ, չնայած կառավարությունը կանոնավոր կերպով իրականացնում է մաքրման աշխատանքներով:

Այս տարվա տոնակատարությունները խաթարվել են երկու առանձին՝ մահացու բախումներով։

Placeholder