Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միտիշչիի բնակիչը Porsche Macan-ն աղբարկղ է նետել, երբ նրա կինը Սուրբ Վալենտինի օրը նվերը չի ընդունել
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում տղամարդը Porsche Macan քրոսովերը նետել է աղբարկղը; Այդ մասին հայտնում է Baza Telegram ալիքը։ Այն եղել է փետրվարի 14-ի նվերը կնոջը, որը նա չէր գնահատել:
«Սերգեյը (անունը փոխված է) և նրա կինը՝ Ալլան (անունը փոխված է) այժմ իրենց հարաբերություններում դժվար շրջան են ապրում։ Նա ցանկանում էր ընտանիքը փրկել գեղեցիկ նվերով։ Վալենտինի օրը Սերգեյը 3 միլիոն ռուբլով մեքենա է գնել։ Մեքենան վնասված է եղել, ուստի ամուսինը ի սկզբանե նախատեսել էր այն վերանորոգել և մարտի 8-ին նվիրել։ Բայց, ի վերջո, որոշել է նվիրել՝ վերանորոգելու խոստումով»,- հայտնում է Baza-ն։
Կնոջը դուր չի եկել այս նվերը և հրաժարվել է դրանից, որից հետո տղամարդը մեքենան բարձել է աղբարկղի մեջ:
Մեքենան արդեն 12 օր է՝ աղբարկղում է, և տեղի բնակիչները լուսանկարվում են դրա հետ։

