Մերձավանում տեղի ունեցած uպանnւթյшն գործով 6 անձ կալանավորված է
Իրավունք
14:16 26/02/2025
Հայաստան

Մերձավանում տեղի ունեցած uպանnւթյшն գործով 6 անձ կալանավորված է

Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով 9 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Panorama.am-ին Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը: 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել  Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի  տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով:

 

Placeholder
Մերձավանում տեղի ունեցած uպանnւթյшն գործով 6 անձ կալանավորված է