«Ֆազի» սպանության կազմակերպման գործով կալանավորված «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել
Իրավունք
21:16 26/02/2025
Հայաստան

«Ֆազի» սպանության կազմակերպման գործով կալանավորված «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել

ArmLur.am-ը գրում է, որ «Ֆազի» սպանության կազմակերպման գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել։

Այս մասին հայտնել է փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Ավանի դատարանում 2024 թվականի նոյեմբերի 27-ին կայացել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի գործով առաջին դատական նիստը։

Դատարանում ոստիկանության կողմից ուժեղացված հսկողություն էր ու դեռ ավելին՝ դատարան էին եկել մի խումբ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի։ Դատական նիստի դահլիճը լեփ լեցուն էր, և կարգադրիչները թույլ չտվեցին մյուս քաղաքացիներին մտնել՝ պատճառաբանելով, որ նիստերի դահլիճում նստատեղ չկա։

Դատական նիստի մեկնարկից առաջ ArmLur.am-ը արձանագրեց, թե ինչպես Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին» բերեցին Երևան քաղաքի ընդհանոր իրավասության դատարանի Ավանի նստավայր ու ինչպես էին մի խումբ երիտասարդներ եկել դատարան՝ ի պաշտպանություն նրա։

Դատական նիստից առաջ դատավոր Մասիս Մելքոնյանը մեղադրյալներին հարց ուղղեց նիստը տեսանկարահանելու համար, սակայն մեղադրյալ Ռուստամ Ստեփանյանը և նրա վարորդը հրաժարվեցին դատական նիստը տեսանկարահանել։ Հնչեղություն ստացած այս միջադեպի գործով դատական նիստը մեկնարկեց և ArmLur.am-ի նկարահանող խումբը, հաշվի առնելով մեղադրյալների իրավունքը, նիստը չտեսանկարահանեց։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, և սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

Placeholder
«Ֆազի» սպանության կազմակերպման գործով կալանավորված «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել