Ինչ են առավել շատ պատվիրում հայաստանցիները Wildberries-ի միջոցով
Աշխարհում
10:49 26/02/2025
Հայաստան

Ինչ են առավել շատ պատվիրում հայաստանցիները Wildberries-ի միջոցով

Հայաստանցիների կողմից 2024 թվականի ընթացքում Wildberries-ի միջոցով արված առցանց գնումները  2023 թվականի համեմատ աճել են 19%-ով:

Մարքեթփլեյսի վերլուծական ծառայության տվյալներով, 2024 թվականին Հայաստանի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ ունեին գրասենյակային սարքավորումները, մասնավորապես՝ MFP բազմաֆունկցիոնալ սարքեր (+526%), 3D-տպիչներ (+226%), ինչպես նաև շարժական տպիչներ (+275%)։ «Նոթբուքեր և համակարգիչներ» անվանակարգում ամենատարածված ապրանքներն են՝ նոթբուքերի սնուցման սարքերը (+296%) և մարտկոցները (+204%)։

2024 թվականի արդյունքներով ավտոսիրահարները զգալի ակտիվություն են ցուցաբերել։
«Ավտոպարագաներ» անվանակարգում ամենապահանջված ապրանքները եղել են.
• Շարժիչի մաքրող միջոցներ (+358%)
• Ավտոմեքենաների ներկեր (+241%)
• Մեքենաների սալոնը մաքրող միջոցներ (+198%)
• Ավտոմեքենայի լիցքավորիչներ (+163%)
• Վառելիքի զտիչներ (+128%)։

Ընկերության վերլուծաբանները նաև վիճակագրություն են ներկայացրել, թե Հայաստանի որ մարզերի բնակիչներն են դարձել մարքեթփլեյսի ամենաակտիվ գնորդները՝ հավատարիմ մնալով իրենց սիրելի առցանց գնումների հարթակին:

Վաճառքի մասնաբաժնի առումով առաջատարներն են.
• Երևանը (49,83%)
• Կոտայքի մարզը (8,84%)
• Շիրակի մարզը (6,79%)
• Արարատի մարզը (6,58%)
• Արմավիրի մարզը (6,23%)
• Լոռու մարզը (5,46%)
• Սյունիքի մարզը (4,70%)
• Գեղարքունիքի մարզը (4,49%)
• Տավուշի մարզը (3,12%)
• Արագածոտնի մարզը (2,91%)
• Վայոց ձորի մարզը (1,05%):

Placeholder
Ինչ են առավել շատ պատվիրում հայաստանցիները Wildberries-ի միջոցով