«Հրապարակ». Ժամանակին իրենց ուղղված «վնգստացող» բառից չվիրավորվող դատավորն անընդունելի է համարել «կռուտիտ» բառի օգտագործումը
Օրվա մամուլ
08:44 26/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Ժամանակին իրենց ուղղված «վնգստացող» բառից չվիրավորվող դատավորն անընդունելի է համարել «կռուտիտ» բառի օգտագործումը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր երկրում զավեշտի ու աբսուրդի չափաքանակը հատել է բոլոր տրամաբանական սահմանները։ Դատավորներին «վնգստացող» անվանող, մեկ դատավորի աշխատանքից ազատելու համար մի ամբողջ սահմանադրական հանրաքվե ձեռնարկած, դատավորների դեմ քրեական գործեր ու վարչական վարույթներ ձեռնարկած և լավագույն դատավորներին համակարգից հեռացրած իշխանությունը, պարզվում է՝ անհանգստացած է դատական համակարգի հեղինակազրկմամբ և քրեական գործ է հարուցել Վահե Գրիգորյանին վիրավորելու համար։

Իսկ ժամանակին իրենց ուղղված «վնգստացող» բառից չվիրավորվող դատավորն անընդունելի է համարել «կռուտիտ» բառի օգտագործումը և փաստաբանի հեգնական ժպիտը։ Երեկ՝ Մարտի 1-ի ամոթալի դատավարության ժամանակ, դատավորը լեզվակռվի մեջ էր մտել մեղադրյալների ու փաստաբանների հետ՝ ի ցույց դնելով իր հավատարմությունը ռեժիմին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Հրապարակ». Ժամանակին իրենց ուղղված «վնգստացող» բառից չվիրավորվող դատավորն անընդունելի է համարել «կռուտիտ» բառի օգտագործումը