«Հրապարակ». Իշխանությունը գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար
Օրվա մամուլ
09:21 27/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունը գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ ողջ իշխանական, պետական ռեսուրսը կենտրոնացվել է Գյումրիում, որովհետև իշխանությունը հասկանում է, որ Գյումրիում պարտությունն իրենց հեռանալու ազդակն է լինելու, սակայն, ըստ բոլոր հարցումների, ՔՊ-ի վիճակը լուրջ է, և անգամ վարչական ռեսուրսով Գյումրիում տարբեր կենցաղային խնդիրների լուծումը, փողոցների բարեկարգումը և այլն, չեն բարձրացրել իշխանության վարկանիշը։ Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում` անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար: Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձև չունի», և կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաև նրա համար է, որ «վերջին վարյանտ»` ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։

Ի դեպ, Գյումրիում ընտրություններն էլ խորհրդանշական օր են կայանալու` 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրուց սկսեց քայլարշավը և եկավ իշխանության, չի բացառվում, որ հիմա էլ Գյումրիով սկսվի իշխանափոխությունը։ Կստացվի, որ «հեղափոխությունը» ծնվեց ու մեռավ ճիշտ նույն օրը և նույն վայրում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Հրապարակ». Իշխանությունը գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար