Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին ևս երկուսն է գումարվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտոնական Երևանը երեկ հայտարարեց, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, որին սպասում էին երեքուկես ամիս, բայց չի գաղտնազերծվում՝ ինչ պատասխան են ստացել: Փաշինյանը երեկ ասաց, որ համաձայնության չեն եկել, ոչ էլ կարող է ասել, թե մերժել են: Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին ևս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը և նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչև վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռևս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։ Սակայն 2 օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը 17 կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթ է նշել, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։
Սա՝ այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ է հայտարարվել, որ ճանապարհների ապաշրջափակման կետը հանվել է պայմանագրից։ Չնայած ԱԺ փոխխոսնակը հերքել է ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունները՝ նշելով, որ պայմանագրում նման կետեր չկան, սակայն կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, վաղ թե ուշ, իրականություն են դառնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: