Ամուլսարն ունի բնապահպանական, տնտեսական, անվտանգային և արդեն բյուջետային ռիսկեր. Սուրեն Պարսյան
Տնտեսություն
15:57 27/02/2025
Հայաստան

Ամուլսարն ունի բնապահպանական, տնտեսական, անվտանգային և արդեն բյուջետային ռիսկեր. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Թելեգրամի իր միկրոբլոկում գրում է

«Դեռ մեկ ամիս առաջ զգուշացնում էի, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ամուլսարի հանքի 12,5 տոկոս բաժնետոմսերի դիմաց երաշխավոր դառնալ, ցավոք, այսօրվա կառավարության նիստին չզեկուցվող հարցերի մեջ հաստատվեց, որ Ամուլսարի վերագործարկման համար Հայաստանի Հանրապետությունը 150 մլն դոլար վարկի երաշխավորություն է տրամադրում 5 հայկական բանկերին, այսինքն` նախագծի անհաջողության դեպքում հարկատուների վճարած հարկերի հաշվին է վճարվելը այդ վարկը:

Ամուլսարի վերագործարկումը այս կառավարության համար առաջին հերթին անհրաժեշտ է 2025-2026 թվականների տնտեսական ցուցանիշների կատարման համար, և այս իշխանությունները բավարար մեխանիզմներ, փորձառություն չունեն վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը վերահսկելու համար:

Դեռ հայտնի չէ, արդյոք այլ ներդրումներ կարողանալու են ներգրավել, քանի որ 150 մլն դոլար վարկը բավարար չէ այս հանքի վերագործարկման համար:

Ամուլսարի նախագիծը ունի բնապահպանական, տնտեսական, անվտանգային և արդեն բյուջետային ռիսկեր, որի կառավարումը դառնալու է մի քանի սերունդների օրակարգ»:
 

Placeholder
Ամուլսարն ունի բնապահպանական, տնտեսական, անվտանգային և արդեն բյուջետային ռիսկեր. Սուրեն Պարսյան