«Հրապարակ». ԱԺ-ում 6 հոգանոց բաժինը ուզում են վարչություն դարձնել, որ պետը շատ փող ստանա
Օրվա մամուլ
09:15 28/02/2025
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ-ում 6 հոգանոց բաժինը ուզում են վարչություն դարձնել, որ պետը շատ փող ստանա

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականություն են դնում` ոմանց բարձր աշխատավարձեր ու պարգևավճար են տալիս, մյուսներին` ոչ։ ԱԺ իրավական ապահովման և սպասարկման 6 հոգանոց բաժինը վարչություն են ուզում դարձնել՝ պետ նշանակելով ոմն Մարի Ստեփանյանի, ինչն արվում է զուտ նրա համար, որ նա շատ փող ստանա։

Բայց կառավարման տեսանկյունից 6 հոգանոց բաժինը վարչություն դարձնելն անիմաստ է։ Թեև ԱԺ մեկ այլ աղբյուր ասաց. «Մարի Ստեփանյանը պրոֆեսիոնալ մասնագետ է և արժանի է բարձր աշխատավարձի», նա ԱԺ է տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». ԱԺ-ում 6 հոգանոց բաժինը ուզում են վարչություն դարձնել, որ պետը շատ փող ստանա