Հենց այսօրվանից էլ մենք պետք է մեր վճարումները փոխարինենք անկանխիկի. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
10:45 28/02/2025
Հայաստան

Հենց այսօրվանից էլ մենք պետք է մեր վճարումները փոխարինենք անկանխիկի. Անահիտ Ավանեսյան

«Սոցիալական կրեդիտի վերադարձման մեխանիզմը հայտարագրումն է, որի շրջանակներում փաստված ծախսերը առողջապահության մասով 50 հազար դրամի սահմաններում հետ կվերադարձվի»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով պարտադիր համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտի առողջապահական բլոկը։

Բացատրելով, թե ինչ է նշանակում փաստված ծախսեր՝ Ավանեսյանն ասաց, որ  եթե քաղաքացին ապահովագրական ընկերության հետ ունի պայմանագիր և վճարում է իրականացրել կամ ատամնաբուժական ծախս է իրականացրել՝ անկանխիկ վճարելով այդ ծառայությունների դիմաց, կարող է օգտվել սոցիալական կրեդիտից։

Նախարարը նշեց, որ առողջապահության ոլորտում բոլոր վճարումներն անկանխիկ են կատարվում և վճարած գումարի փաստագրման հետ ստացման համար խնդիրներ չեն լին, և հորդորեց բոլոր ոլորտներում անկանխիկ անել, քանի որ սպասվում են նոր որոշումներ։

Ավանեսյանի խոսքով աշխատող հայտարարատուն սոցիասլական կրեդիտի շրջանակներում կարող է 50 հազար դրամի շրջանակներում փոխհատուցում ստանալ  իր ընտանիքի անդամի ատամնաբուժական ծառայությունների դիմաց, իսկ եթե ընտանիքի երկու անձ է հայտարարատու, ապա նրանց գումարային սոցիալական կրեդիտն առողջապահության համար հասնում է 100 հազար դրամի, բայց յուրաքանչյուր հայտարարատուկ կարող է ամեն տարի կրթության և առողջապահության համար ստանալ ոչ ավել քան 100 հազար դրամի կրեդիտ։

«Անկանխիկ վճարումների պարագայում քաղաքացիների համար էլ ավելի ընդլայնված հետվերադարձի ծրագրեր են լինելու, դրա համար էլ հենց այսօրվանից էլ մենք պետք է մեր վճարումները փոխարինենք անկանխիկի»,-հայտարարեց նախարարը։

Ավանեսյանը նաև վստահեցրեց, որ աշխատանքներ է տանում որպեսզի պետական համակարգի կառույցներում՝ ՊՈԱԿ-ներում, ՀՈԱԿ-ներում եթե կան աշխատողները, որոնք չեն օգտվում սոցփաթեթից, ապա նրանց տրամադրեն դրան հավասարեցված ծառայություններ սոցիալական կրեդիտի միջոցով։

Placeholder
Հենց այսօրվանից էլ մենք պետք է մեր վճարումները փոխարինենք անկանխիկի. Անահիտ Ավանեսյան