Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում
Մշակույթ
09:55 28/02/2025
Աշխարհ

Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմն առաջադրված է 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգուm։

• «Անորա»
• «Բրուտալիստը»
• «Ընդհանուր անհայտ»
• «Կոնկլավ»
• «Դյունա. Երկրորդ մաս»
• «Էմիլիա Պերես»
• «Ես դեռ այստեղ եմ»
• «Նիկելի տղաներ»
• «Սուբստանցիա»
• «Չարը»

97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին։

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի ախատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։  Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի տակ,  քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։

Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ «դու նման ես իմ 18-ամյա դստերը»։ Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։

Placeholder
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում