Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին
Իրավունք
15:20 28/02/2025

Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով  դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին:

«Քիչ առաջ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով հայտարարվեց նախաքննության ավարտ։ Դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին»,-ասված է հայտարարության մեջ»,- ասվում է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:

Placeholder
Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների» գործով դատաքննությունը կմեկնարկի հավանաբար մարտի երկրորդ կեսին