Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ժողովուրդ». Փաշինյանը հանձնարարել է ընտրություններից առաջ «թիմերի բաժանվել ու աշխատել»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ում արդեն իսկ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին: Սպասվող ընտրություններից առաջ իշխանականները խմբերի են բաժանվել և գործի անցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընտրություններից առաջ «թիմերի բաժանվել ու աշխատել», ինչպես ինքն է սիրում ասել՝ հօգուտ թիմի:
ՔՊ-ականների մի մասին հանձնարարվել է այցելել մարզեր, քաղաքացիների հետ հանդիպել, սիրաշահել, մի մասին հանձնարարվել է մայրաքաղաքում տարբեր ակտիվ շրջանակների, երիտասարդների հետ հանդիպել, մեկ այլ մասի հանձնարարվել է հարցազրույցներ տալ ու հերթով տարածել ՔՊ-ական թեզերը՝ «Իրական Հայաստան», «Խաղաղության պայմանագիր» և այլն:
Մյուս խմբին էլ հրահանգվել է օրնիբուն աշխատել՝ Գյումրու և Փարաքարի ընտրություններում հօգուտ ՔՊ-ի ձայներ հավաքելու համար: Ի դեպ, ինչպես մեզ փոխանցում են, նախընտրական ողջ գործընթացին ակտիվ մասնակցելու է անձամբ Փաշինյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։