«Հրապարակ». ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում, դրա պատճառով էլ տնտեսվարողները տուժում են
Օրվա մամուլ
09:22 28/02/2025
Հայաստան

«Հրապարակ». ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում, դրա պատճառով էլ տնտեսվարողները տուժում են

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հրապարակ»-ը տնտեսվարողներից ահազանգ է ստացել դրոշմակնիքների բացակայության հետ կապված։ Ըստ նրանց՝ ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում այժմ, դրա պատճառով էլ իրենց բիզնեսը տուժում է։

Նշենք, որ 2013-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, ըստ որի`ընդլայնվեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքերի ցանկը: Մասնավորապես, հսկիչ դրոշմակնիքներ պետք է ամրացվեն տարբեր տեսակի ըմպելիքների, այդ թվում գարեջրի, հանքային ջրերի, հյութերի վրա:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Պետական եկամուտների կոմիտեից, այնտեղից մեզ արձագանքեցին՝ սրա վերաբերյալ այսօր հանդես կգան հայտարարությամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում, դրա պատճառով էլ տնտեսվարողները տուժում են