«Հրապարակ». Փաշինյանի մտասևեռումները չե՞ն խրախուսվել ՔՊ-ում
Օրվա մամուլ
08:54 28/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի մտասևեռումները չե՞ն խրախուսվել ՔՊ-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» թեման թևակոխել է «գործնական փուլ»։ Երեկ նա առաջարկեց 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու: Իսկ եթե 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորվեն, ինքն անձամբ կայցելի և դասախոսություն կկարդա։ Բայց նախագիծ կոչվածը որևէ պաշտոնական իրավական փաստաթղթի՝ բանաձևի, որոշման, օրենքի տեսք չունի, ընդամենը խառնիճաղանճ մտքերի շարադրանք է` Սահմանադրության քննարկումների համար հող նախապատրաստող: ՔՊ-ից չեն թաքցնում, որ նոր սահմանադրության նախաբանից կհանվի Անկախության հռչակագրին հղումը, և Փաշինյանն այն կարող է փոխարինել իր գրած այս՝ «Իրական Հայաստանի նախագծով»։

Մասնավոր զրույցներում ՔՊ-ականներից մեկը մեզ պատմեց, որ թեպետ Փաշինյանի այդ մտասևեռումները չեն խրախուսվել ՔՊ-ում, սակայն սա չի խանգարելու, որ նա կյանքի կոչի իր ցանկությունները` անգամ թիմում գեթ մեկ աջակից չունենալով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանի մտասևեռումները չե՞ն խրախուսվել ՔՊ-ում