Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինան կփոխի իր մոտեցումը և կգործի հասուն և պրագմատիկ։ Այս դիրքորոշումը նա ներկայացրել է CNN-ին տված հարցազրույցում։
Ռուբիոն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն ակտիվորեն շփվում են ուկրաինական կողմի հետ՝ դժգոհություն հայտնելով, որ ի պատասխան, այնուհանդերձ, մեղադրանքներ են հնչում, որ ԱՄՆ-ն «թողել է (Ուկրաինան), ներգրավված չէ, չի փոխազդում»։
«Դա ճիշտ չէ, բայց դա շարունակվում է: Եվ դա այսօր խորը հիասթափության է հանգեցրել»,- ասել նա։
Ըստ Ռուբիոյի, Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն չի ցուցաբերել «ասել և անել այն, ինչ անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»։
«Հույս ունեմ, որ այս ամենը կարելի է վերսկսել, հասունություն ու պրագմատիզմ կառաջանա»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շարունակել է պետքարտուղարը՝ կարծիք հայտնելով, որ անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն տալ դադարեցնել հակամարտությունը։ Նրա խոսքով, ընդհակառակը, ուկրաինական կողմից խաղաղ գործընթացին «խոչընդոտելու» ջանքեր են գործադրվում։
Նա նաև ասել է, որ Եվրոպան կցանկանար, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվեր և ս մեկ տարի՝ հույս ունենալով այդ կերպ թուլացնել Ռուսաստանին։