Ալ-Նասրը խնդրել է տեղափոխել հանդիպումը Ռոնալդուի կյանքի հետ կապված մտահոգությունների պատճառով
Աշխարհում
12:53 01/03/2025

Ալ-Նասրը խնդրել է տեղափոխել հանդիպումը Ռոնալդուի կյանքի հետ կապված մտահոգությունների պատճառով

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ը խնդրել է, որ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի իրենց հանդիպումը իրանական «Էսթեղլալի» հետ Թեհրանից տեղափոխվի չեզոք խաղադաշտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն, նման խնդրանքի պատճառ է դարձել ակումբի մտահոգությունը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կյանքի ու անվտանգության համար։ Սա կապված էր 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ «Ալ-Նասր»-ը Թեհրանում խաղում էր «Պերսեպոլիսի» դեմ (2-0), և տեղի երկրպագուները փորձել էին ներխուժել Ռոնալդուի հյուրանոց:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան մերժել է Ալ Նասրի խնդրանքը։ Հանդիպումը նախատեսվածի պես կկայանա մարտի 3-ին «Ազադի» մարզադաշտում: Պարզ չէ՝ Ռոնալդուն գնացե՞լ է այս հանդիպմանը։
 

Placeholder
Ալ-Նասրը խնդրել է տեղափոխել հանդիպումը Ռոնալդուի կյանքի հետ կապված մտահոգությունների պատճառով