«Հրապարակ». «Խորհուրդը լինելու է գործող «թրքահաճո իշխանությունների այլընտրանքը». Բազեյան
Օրվա մամուլ
08:41 01/03/2025
Հայաստան

«Հրապարակ». «Խորհուրդը լինելու է գործող «թրքահաճո իշխանությունների այլընտրանքը». Բազեյան

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հասարակական-քաղաքական նոր միավոր է ձևավորվում․ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կիրակի օրը Համահայկական ազգային միասնության խորհուրդ են հիմնադրում` ըստ Ալբերտ Բազեյանի, անվտանգային ռիսկերին դիմակայելու, պետականությունը փրկելու, պահպանելու շուրջ ջանքերի համախմբման համար. «Այն լինելու է գործող «թրքահաճո իշխանությունների այլընտրանքը»։

Խորհրդում ընդգրկվելու են տարբեր հասարակական-քաղաքական ուժեր, հայրենակցական միություններ, անհատներ։ Հիմնարկեքին ներկա կլինեն նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն», Սարգիս Ավետիսյանի «Համերաշխություն», Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ», Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան», Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները։ Համաժողովը կընտրի ղեկավար մարմին։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսը խորհրդի հոգևոր խորհրդականն է, սակայն համաժողովին ներկա չի լինի։ «Ես զանգել-խոսել եմ տիար Աջապահյանի հետ, կիրակի օրը Աշոցքում ինքը եկեղեցական արարողության է ներկա գտնվելու ու ֆիզիկապես չի կարող ներկա գտնվել, սակայն համագործակցությունը շարունակվելու է, և ինքն իր դերակատարումն ունի՝ որպես հոգևոր խորհրդական, ինքն իր տեղում է, մենք` մեր տեղում, ինքը քաղաքական գործիչ չէ և քաղաքականությամբ չի զբաղվում»,- ասաց Բազեյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». «Խորհուրդը լինելու է գործող «թրքահաճո իշխանությունների այլընտրանքը». Բազեյան