Ասրյանը հանդիպել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ
Քաղաքական
12:37 02/03/2025
Տարածաշրջան

Ասրյանը հանդիպել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի հետ։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազային, ինչպես նաև հանդիպել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ»։

Placeholder
Ասրյանը հանդիպել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ