Գյունբան հայտարարել է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին
Քաղաքական
10:04 02/03/2025
Տարածաշրջան

Գյունբան հայտարարել է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին

Աբխազիայում ավարտվել են նախագահական ընտրությունները, նախնական արդյունքներով հաղթել է Բադրա Գյունբան։ Նախագահի թեկնածուն իր շտաբի կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ արդեն հայտարարել է քվեարկության երկրորդ փուլում հաղթանակի մասին։

«Նախնական արդյունքները բոլորդ գիտեք, այս արդյունքը պայմանավորված է այն վստահությամբ, որ մեր երկրի քաղաքացիները դրսևորել են իմ, մեր թիմի վրա, և որ ամենակարեւորն է՝ դա մեր ժողովրդի քվեի արդյունքն է։
Սա Բադրա Գունբայի և Բեսլան Բիգվավայի թիմի հաղթանակը չէ, սա պետք է լինի Աբխազիայի ժողովրդի հաղթանակը հանուն մեր երկրի ապագայի»,-«Լենտա ռու»-ի փոխանցմամբ, ասել է Գյունբան

Ըստ «Apsny 360» Telegram ալիքի, Գյունբայի օգտին քվեարկել է 54859 ընտրող (56 %): Նրա մրցակից Ադգուր Արձինբան ստացել է 41701 ձայն (42 %): Եվս 2%307 քաղաքացի (2 տոկոս) դեմ է քվեարկել բոլորին։

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական ընտրությւոնների արդյունքները կհրապարակի մարտի 2-ին, իսկ ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարությունը կհայտնվի առաջիկա երեք օրվա ընթացքում։
 

Placeholder
Գյունբան հայտարարել է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին