Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուլացնելով ազգային պետականության դաշտը՝ գնում է նոր Սահմանադրության ընդունման. Էդուարդ Շարմազանով
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է իր պարտվողական քաղաքականությունը։ Ի՞նչ է պետք այն կանգնեցնելու համար։ Խնդրի և դրա լուծման ճանապարհին Հայաստանի ազգային-պետականամետ ուժերի անելիքներին «Panorama-հարցազրույցների» տաղավարում անդրադարձավ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի երկրորդ մասը՝ ստորև։
●Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահ է փնտրում, ապա ես Հայաստանի շահն ասեմ՝ Երևան- Իջևան-Ղազախ-Բաքու-Մոսկվա երկաթուղին ՝։ Էդ Մեղրիով երկաթուղին մեզ պետք չէ, թող մեր ժողվորդի վրա չծախեն։
●Իրենց թվում է, թե իրենք մարսելու են Ղարաբաղի պարտությունը։ Դա մարսելու բան չէ։ 1000 տարի հետո էլ այն մարսելու բան չէ։ Հայրենիք հանձնելը մարսելու բան չէ։ Իրենք սա չեն հասկանում։ Ես համաշխարհային պատմության մեջ չեմ հանդիպել մարդու, որը հայրենիք հանձնելը ներկայացնի պետության ինքնիշխանության բարձրացում։
●Մենք պետք է միշտ Արցախից խոսենք, որովհետև Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի և մարդու գլխավոր ոճրագործությունը հայ ժողովրդի նկատմամբ, Արցախի հանձնումն է և հայաթափումը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերությունն է Բաքվի բանտում։
●Նախկին իշխանությունների հանդեպ քրեական գործ է հարուցում, այդպես են պայքարում՝ էլի Ալիևի պասով և երկրորդը՝ թուլացնելով ազգային պետականության դաշտը գնում է նոր սահմանադրության ընդունման։ Բայց այն չի անցնելու, քանի որ այդքան ձայն չի կարող հավաքել։
●Եռաբլուրն առաջացել է Արցախի հայկակակնության համար, Եռաբլուրը առաջացել է անկախությունը պաշտպանելու համար, Եռաբլուրն առաջացել է Ցեղասպանության միջազգային ճանաչումը ապահովելու և ոճրագործությունը դատապարտելու համար, հայկական պետության ազգային նկարագիրը պաշտպանելու համար, հային առաքելական քրիստոնեա պահպանելու համար։ Դրա համար է առաջացել Եռաբլուրը։
●Նիկոլը, որ իր մեջ թուրքական ստրկությունն ընդունել է, հենց գիտեն՝ հայ ժողովուրդն էլ է իրենց՝ ՔՊ-ի նման թուրքական ստրկությունը ճանաչող։Հայ ժողովուրդը դեմ է ստրկությունը, ումից ասեն, բայց առաջին հերթին Թուրքիայից։
●Հայաստանը ռուսական անվտանգային դաշտից տանում սարքում է Թուրքական վիլայեթ։Եթե ամեն գնով խաղաղությունն է գերխնդիրը՝ Արցախում հիմա խաղաղ է, բայց հայ չկա...Եթե ամեն գնով խաղաղությունն է գերխնդիրը՝ ստամբուլի հայկական համայնք էլ հիմա խաղաղ ապրում է
●Կա կոնսենսուս էս մարդուն հեռացնելու՝ հասարակական կոնսենսուս։ Մնում է, որ ազգային- պետական ուժերը մի կողմ դնեմ, լավ մի կողմ չէ՝ սառեցնեն իրենց տարաձայնությունները։ Իսկ դրանք բնական երևույթ են, մի ընտանիքում էլ կարող են լինեն տարաձայնություններ։
●Հայրենիքի գողությունը, հայրենազրկումը ներկայացնում է, որպես փրկություն, սա է ամբողջ խնդիրը։ Արցախը հանձնել են՝ այնպես են ման գալիս, ոնց որ մտել Վանն ու Կարսն են ազատագրել։
Հարցազրույցեն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։