Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է սկսել Աբխազիայի ռուսների, հայերի և աբխազների դեմ ուղղված սպառնալիքների փաստով
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ Աբխազիայի ընտրատեղամասի վրա հարձակման փաստով։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել ՌԴ քաղաքացիների նկատմամբ, ովքեր նաև աբխազական քաղաքացիություն ունեն, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ «Ահաբեկչություն» հոդվածով կատարված խախտումների և հանցագործությունների փաստերով»,-հայտնել է Պետրենկոն ։
ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի և դրան հաջորդած ձայների հաշվարկի ժամանակ նոր հարձակումներ են տեղի ունեցել ռուսների վրա։
«Արձանագրվել է կյանքին սպառնացող և կամքի արտահայտմանը խոչընդոտելու մի քանի դեպք, մասնավորապես՝ քվեատուփերը վնասելու միջոցով։ Մի դեպքում ավտոմատից կրակ է բացվել իրավապահների վրա»,-ասել է Պետրենկոն։
Նրա խոսքով՝ հարձակվողներից մի քանիսը բերման են ենթարկվել, պարզվել է նրանցից մեկի ինքնությունը, ով Նուրիկ Սմիրն է։ Նա վիրավորվել է աբխազական անվտանգության ուժերի պատասխան կրակից և այժմ գտնվում է հիվանդանոցում։
«Այս հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունների ճշտումը շարունակվում է»,- հավելել է նա։
ՌԴ Քննչական կոմիտեն նաև նշել է, որ արդեն իսկ քննում է քրեական գործ՝ Աբխազիայում բնակվող ռուսաստանցիների, հայերի և աբխազների դեմ ուղղված սպառնալիքների վերաբերյալ։